Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Երեմ պապը՝ խայտառակ բարքերի դեմ (видео)

Կառավարության շենքի դիմաց 75 -ամյա Երեմ Ղուկասյանը բողոքում է, իր իսկ բառերով, «խայտառակ պետության խայտառակ բարքերի դեմ»: Իր պահանջը նա շարադրել է պաստառի վրա։ Նա պահանջում է վերադարձնել իր ողջ կյանքի աշխատանքը,որը որպես ավանդ ներդրել է խորհրդային բանկում: Արդեն երկրորդ օրն է՝ տարեց մարդը կանգնած է կառավարության շենքի դիմաց, ակնկալելով, որ պետական այրերից որևէ մեկին կհետաքրքրի իր կարգավիճակը. «Մասնակցել եմ Ղարաբաղի պաշտպանությանը, տեղ չունեմ մնալու ,տախտակի վրա եմ քնում,ամբողջ կյանքիս աշխատանքը սովետական ռուբլիներով բանկումա եղել,ուր ասես դիմել եմ՝ չեմ կարում հետ ստանամ, սոցապ նախարարություն էլ գնում եմ,ոչ թողում են բարձրանամ, ոչ էլ մի բան են ասում»,«Ա1+»-ին ասաց նա։ Երեմ պապն ասում է,որ երեկվանից իրեն միայն անցորդներն են մոտենում, իսկ թե ինչքան կկանգնի նա այստեղ չի կարող ասել,գնալու տեղ՝ միևնույն է չունի: Նա երեխաներ ունի, որոնք նրան չեն խնամում. չեն ընդունում նաեւ ծերանոցում։