Այսօր հայ մամուլի օրն է (видео)
Поддержи А1+!Հայ մամուլի օրն այսօր նշվեց՝ տպագիր թերթերին աղոտ ապագա կանխատեսելով։ «Մենք այսօր այնպիսի վիճակում ենք, որ լուրջ հեռանկար թղթային թերթերի համար այլևս չկա: Հայաստանի դեպքում դա արտահայտված է շատ ավելի վառ, քան մյուս երկրներում: Հեռարձակվող լրատվամիջոցները նույնպես չօգտագործվեցին և լուրջ փոփոխություններ Հայաստանում չբերեցին: Հեռուստատեսությունն այսօր զիջում է այլընտրանքային լրատվական միջոցներին»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ լրատվամիջոցները հասարակական կարծիքի ձևավորման գործիք են.«Կա ևս մեկ հանգամանք էլ, թե լրատվամիջոցներն ինչպես են ազդում հասարակական վարքագծի վրա և իշխանությունների կողմից ընդունված որոշումների վրա»։: «Ժամանակ» օրաթերթի խմբագիրն էլ իր հերթին հիշեց այն վայրիվերումները, որ անկախությունից հետո գրանցեվին մեր մամուլի դաշտում: «Այսօր մենք շատ ավելի շնչելու օդ ունենք, քան երբևէ եղել է: եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման հատվածը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին մեկ ու կես տարվա հետ, ապա բավական ազատություն ենք ստացել»,-ասաց Արման Բաբաջանյանը: Նա կարծում է, որ շատ շուտով նախագահական ընտրությունները վերջ կդնեն մի քանի թերթերին, որոնք այլևս կենսունակ չեն. «Էլեկտրոնային դաշտը տարածաշրջանում ամենաանկախն է: Մարտի 1-ից հետո հայտարարված այն քսանօրյա արտակարգ դրությունից հետո մեր բնակչությունը շատ գրագետ դարձավ ինտերնետից օգտվելիս, մարդիկ սկսեցին վստահել էլէկտրոնային լրատվամիջոցներին: Մենք այսօր կրեատիվ մտքի խնդիր ունենք: Նոր իրականությունը նոր պայքարի միջոցներ է ենթադրում: Մենք համատարած պրոֆեսիոնալիզմի, 21-րդ դարին հարիր լրատվության խնդիր ունենք: Ես միշտ հայ իրականությունը նմանեցնում եմ այն աղբակույտին, որտեղ հնարավոր չէ ճերմակ ձեռնոցներով մարգարիտ հանել»: Այսօր Հայաստանում գործում է 27 արտոնագիր ունեցող հեռուստաընկերություններ, 17 ռադիոընկերություն, 40 թերթ, 10 ամսագիր , 80 առցանց տեղեկատվական լրատվամիջոցներ։