«Սերեբրոն» կաթողիկոսին դուր եկա՞վ (видео)
Поддержи А1+!ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը խնդրում է չքաղաքականացնել երեկ Կապի և տրանսպորտի նախարարության ու «Մարիոթ» հյուրանոցի տանիքներում տեղի ունեցած հրդեհները: «Դա տեխնիկական խնդիր էր, ոչ ոք չի տուժել»,- ասաց նա։ Տիկին Կարապետյանին վիրավորում է «էրեբունի-Երեւան» տոնական միջոցառման հրդեհի եւ ՀՀԿ-ի քարոզարշավի ընթացքում փուչիկների պայթյունի հետ տարվող համեմատությունները. «Ես ինքս ասում եմ, որ պետք է շատ ավելի ուշադիր լինել և հանգամանալից պատրաստվել։ Բայց դրանից սարքել քաղաքական հարց, գտնում եմ անընդունելի է»։ ՀՀԿ պատգամավորին ուղղված ոչ հաճելի հարցերն այսքանով չավարտվեցին: Նա այսօր ստիպված էր անդրադառնալ այն փաստին, որ Էրեբունի -Երեւան տոնակատարարության առիթով արտերկրից Երեւան հրավիրված կիսամերկ աստղերը երգում եւ պարում էին հենց Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջ: «Կան տարբեր երաժշտական ճաշակներ։ Ես չգիտեմ։ Կաթողիկոսին դուր եկավ «Սերեբրոն», թե ոչ, ես չեմ կարող ասել»,- հայտնեց նա։