Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Թիկնապահների և պահնորդների մասին (видео)

Թիկնապահը ապահովում է անձի անվտանգությունը, իսկ պահնորդը` տարածքի: «Այս երկու մասնագիտությունների համար անհրաժեշտ է տարբեր լիզենցիաներ տրամադրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող միության ղեկավար Հովհաննես Պետրոսյանը: Մինչդեռ 2013 թ ուժի մեջ մտնող «Թիկնապահների մասին» օրենքը ուսուցման համար նույն ժամանակահատվածն է պարտադրում: Ըստ այդ օրենքի՝ եւ պահնորդը, եւ թիկնապահը պետք է 6 ամիս ուսուցում ստանան: Հովհաննես Պետրոսյանը կարծում է, որ պահնորդը պետք է սովորի մեկ ամիս։ Իսկ եթե օրենքում փոփոխություններ չկատարվեն, ապա բազմաթիվ անձինք կմնան անաշխատանք: «Եթե մենք չկարողացանք օրենքի դաշտում աշխատել, ինչով են զբաղվելու այդ մարդիկ: Հերթական արտագաղթի մի ալիք, այդ մարդիկ ինչով պետք է կերակրեն իրենց ընտանիքներին»,- հարց է բարձրացնում «Լեգիոն» ընկերության հիմնադիր տնօրեն Եղիշե Սիմոնյանը: Այդ իսկ պատճառով 6 կազմակերպություններ միություն են ստեղծել եւ պայքարում են օրենքի այդ կետի դեմ: