ԲՀԿ-ն ընդդիմություն չէ (видео)
Поддержи А1+!«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական անգամ հայտարարում է՝ ինքն ընդդիմություն չէ։ « Մենք այլընտրանք ենք, ոչ թե՝ ընդդիմություն»,- ասում է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Ընդդիմություն չլինելու բոլոր քաղաքագիտական հիմքերը, ըստ նրա, ԲՀԿ-ն ունի՝ կուսակցությունն այլընտրանք է բոլորին, սոցիալիստներին, ձախերին, աջերին, իշխանությանը, այլընտրանք է խորհրդարանում ներկայացված եւ չներկայացված բոլոր քաղաքական ուժերին։ Հնարավո՞ր է, որ այլընտրանք համարվող ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Տիգրան Ուրիխանյանը չի շտապում ոչինչ ասել՝ կգա ժամանակը, կխոսեն։ Ի դեպ, անդրադառնալով մամուլում հաճախ շրջանառվող այն լուրերին, թե Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը հաճախ են հանդիպում, ԲՀԿ խոսնակը մանրամասնեց՝ գաղտնի հանդիպումներ չեն լինում։ «Չենք պատրաստվում որեւէ գործընթաց իրականացնել առանց նախ եւ առաջ մեզ վստահող շերտերի ու առհասարակ հայաստանցիների հետ խորհրդակցելու»,- ասաց նա։ Պարոն Ուրիխանյանը վստահեցրեց, որ առաջիկա ընտրություններում կուսակցությունն իրեն կպահի այնպես, որ չհուսահատեցնի իր ընտրողներին եւ հայաստանցիներին։