«ԱրմենՏել»-ը չխուսափեց տուգանքից (видео)
Поддержи А1+!«Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հայփոստ», «Հարավ Կովկասյան երկաթուղի» և «ԱրմենՏել» ընկերությունների խախտումները հայտնվել են Տնտեսական Մրցակցության Պաշտպանությանն Պետական Հանձնաժողովի տեսադաշտում: Նրանցից «Արմենտել» ընկերությունն այսօր չխուսափեց տուգանքից: 30 մլն դրամ տուգանք «ԱրմենՏել» ընկերությունը. «Ալիաս» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏելի» «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից: Ըստ «Արմենթելի» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության, այս սակագնային փաթեթով ինտերնետի 1ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այսպես նշված է նաև տեղեկատվական բուկլետների վրա: «Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս սակագնային փաթեթից՝ վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ: Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների, սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1ՄԲ-ը արժե 90դրամ, իսկ «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը» մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Սպառողներն էլ օգտվել են այն փաթեթից, որի գինը ավելի էժան է եղել, սակայն հետագայում նրանցից գանձվել է անհամեմատ բարձր գին: Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար որոշվեց ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 30 մլն դրամի չափով: Անբարեխիղճ են եղել Ըստ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, ինչպես «ԱրմենՏել»-ը, այնպես էլ մյուս 3 ընկերություններից յուրաքանչյուրն անբարեխղճորեն է մատուցել իր ծառայությունները։ « «ՀէՑ»-ը քաղաքացիների բողոքների հիման վրա շտկել է խնդիրները, «Հայփոստն»-ին իր գործելաոճը փոխելու համար ժամանակ է տրվել, Իսկ խախտում կատարած ՝ «Հարավկովկասյան երկաթուղի»- ընկերությանը, հանձնաժողովն այսօր բավարարվեց միայն նախազգուշացում անելով։ Քաղաքացիների բողոքն այս ընկերությունից վերաբերում է տոմսերի վաճառքին և դրանց հետ վերադարձնելու դեպքերին։