Որոշել են կազմաքանդել Բաքվի մեքենան (видео)
Поддержи А1+!Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ իրենց առջև նպատակ են դրել կազմաքանդել Բաքվի ցեղասպանության մեքենան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին իրենք՝ արցախյան պատերազմի մասնակցներ Վլադիրմիր Առաքելյանը, Ռոլանդ Բաբայանը և Արման Դանելյանը։ «Մեր տարածաշրջանի գրեթե բոլոր մասերում բարդ իրադարձություններ են ծավալվում, սակայն հայության համար առավել լուրջ մատրահրավեր պարունակողը Ադրբեջանի Հանրապետությունն է»,- հայտարարեց ազատամարտիկ Արման Դանիելյանը։ Ի հաստատումն իրենց այս հայտարարության, ազատամարտիկները բերում են Սաֆարովի գործի օրինակը և հայ-ադրբեջանական սահմաններում շարունակվող կրակոցները։ Ազատամարտիկները նաև պնդում են, որ Ադրբեջանում միտումնավոր կերպով կատարվում են զինվորների սպանություններ՝ մարդկային օրգանների վաճառք իրականացնելու նպատակով. «Չնայած բացահայտումներին և բարձրացած վրդովմունքի ալիքին, իրավապահ մարմինները և քաղաքական ղեկավարությունը պարտակում են հանցագործությունները միջազգային հանրության տարօրինակ լռության ներքո»։ Այս խնդրով սակայն, ինչպես նշեցին ազատամարտիկները, դեռևս չեն կարող որևէ դատարան դիմել կամ լուրջ փաստեր ներկայացնել։ Ազատամարտիկները իրենց բարձրացրած խնդիրների լուծումը տեսնում են միջազգային կառույցների համապատասխան արձագանքի մեջ։ «Շահագրգիռ կառույցները, որոնք կան աշխարհում, պետք է հանդես գան հայտարարություններով, ճնշումներ գործադրեն Բաքվի իշխանությունների վրա, ճնշումներ գործադրեն այն քաղաքական ուժերի վրա, որոնց հանցագործ թողտվությամբ այս ամենը կատարվում է»,-ասաց Արման Դանիելյանը։