Հրայր Թովմասյանը անեկդոտով պատասխանեց (видео)
Поддержи А1+!Ի պատասխան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը ,թե կալանավորների համար բերան կարելն ու ճկույթ կտրելը սովորական բաներ են, այսօր, արդարադատության նախարարության դիմաց ակցիա իրականացրեցին մի խումբ երիտասարդ ակտիվիստներ։ «Կար ու ձևի դասընթաց» խորգրված ակցիայի նախաձեռնողները բարձրաձայն ընթերցեցին նախարարին ուղղված իրենց նամակը.« Պահանջում ենք ,որ դուք կարեք ձեր բերանը հասարակության կողմից տրամադրնած ասեղ- թելով : Այս դասընթացի առաջադրանքը չկատարելու դեպքում պահանջում ենք ձեր հրաժարականը»։ Ընթերցելուց հետո,նամակի հետ միասին կարմիր թել և բավականին մեծ ասեղ ուղարկեցին նախարարին։ Արդարադատության նախարարության մոտ հավաքված երիտասարդ ակտիվիստները Հրայր Թովմասյանին ուղղված իրենց նամակում նաև մի շարք վիրավորանքներ էին ներառել։ Բողոքի ակցիայի մասնակիցները գտնում են, որ ազատազրկված հացադուլավորների վերաբերյալ Հրայր Թովմասյանի հայտարարություններից հետո, Արդադատության նախարարությունը պետք է վերանվանել «Արդարակարության նախարարություն»։ Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը ասաց,որ այս նախարարությունը մի կառույց է, որը զբաղվում է պիրսինգով ,մատների կտրումով և առաքումով։ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը վերցնելու համար, բողոքի ակցիայի անդամներին մոտեցավ նախարարի մամլո քարտուղար Կարինե Քալանթարյանը եւ փորձեց նրանց ներս հրավիրել։ Ակցիայի մասնակիցները բանավեճի մեջ մտնելով տիկին Քալանթարյանի հետ,ասացին՝ իրենք վերև չեն բարձրանա։ Քիչ անցավ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ անձամբ Հրայր Թովմասյանը, սակայն ցուցարանենրը շտապեցին հեռանալ՝ հայտարարելով, թե իրենց պահանջը նամակում է: Տեղի ունեցածը յուրովի մեկնաբնեց արդարադատության նախարարը.« Ես սկզբից մի հատ անեկդոտ կպատմեմ,հետո ձեր հարցերին կպատասխանեմ ,ասում ա լսել ես ,որ Երևանում ֆուտբոլիստ Իշտոյանը սպորտլոտոյով 10 000 ռուբլի ա շահել,ասում ա չէ լսի էտի Երևանում չի եղել Մոսկվայում ա եղել , ոչ թե ֆուտբոլիստ Իշտոյանն էր ,այլ շախմատիստ Պետրոսյանը,ոչ թե սպորտլոտոյով այլ կարտով,ոչ թե 10 000 այլ 5 000........ Երբ ինչ- որ մեկը լսում ա ինչ որ մի բան ,հետո էտ մասը իր ընկալմամբ փոխանցում ա մյուսին ,հետո 3րդ -ը սկսում ա կոմենտներ անել, ստացվում ա էն, ինչ որ կա»։