Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ԲՀԿ-ն անձերի խնդիր չի քննարկել (видео)

ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն առաջիկա նախագահի ընտրություններին կարող են մասնակցել միասնական թեկնածուով: ԲՀԿ-ի հետ այսօր փակ հանդիպումից հետո չի բացառել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Բացի նրանից, թե ՀԱԿ-ի եւ թե ԲՀԿ-ի մյուս ներկայացուցիչները հանդիպման վերաբերյալ հրաժարվեցին մանրամասներ հայտնել։ «Անձերի վերաբերյալ որեւէ քննարկումներ չեն եղել, ավելին` ՀԱԿ-ի հետ քննարկումներից որեւէ հարցի չեմ պատասխանելու»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով` ինքն հանդիպմանը ներկա չի եղել, մանրամասների չի տիրապետում, սակայն առաջիկա ընտրությունների վերաբերյալ հստակ դիրքորշում ունի. «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի»: Ի դեպ ԲՀԿ-ն ոչ միայն հանդիպել է ՀԱԿ-ի, այլեւ ՀՅԴ-ի հետ եւ արդեն հայտնել, որ երկու ուժեր հետ էլ համագործակցության եզրեր է տեսնում: Իսկ այսօր երեկոյան ԲՀԿ-ն պատրաստվում է հանդիպել ժառանգության ներկայացուցիչների հետ: Հանդիպման պաշտոնական առաջարկ ԲՀԿ-ն արել է նաեւ ՕԵԿ-ին ու ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, որ այսօր քաղաքական օրակարգում նման հարց քննարկելն առանվազն ժամանակավրեպ է, եւ ոչ մի բան չի տալու ոչ մեր հասարակությանը, ոչ մեր պետությանը, ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության տեսակետից: «Այսօր մեր քաղաքական օրակարգում մենք ունենք մեկ հարց` կազմակերպել բարձր մակարդակով նախագահական ընտրությունները»,- ավելացրեց նա: Եթե ՀՀԿ-ի համար քաղաքական քննարկումներին մասնակցելը ժամանակավրեպ է, ապա արտախորհրդարանական ուժերն իրենք են արդեն դիմել ԲՀԿ-ին` իրենց հետ եւս խորհրակցություններ անցկացնելու համար: Քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ի հանդիպումների օրակարգում կառավարման ձեւի փոփոխությունն է, ինչպես նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը: