Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մինչև 2015-ը չի ճանաչի հայոց ցեղասպանությունը (видео)

Գերմանիայի կառավարությունը մինչև 2015 թվականը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը։ « Թուրքերն այսօր Գերմանիայում մեծ կշիռ ունեն և ամեն կերպ փորձում են կանխել ցեղասպանության ճանաչումը» , - ասաց Ժիրայր Քոչարյանը։ Ըստ դասախոսի` ցեղասպանության ճանաչմանը մեծապես խանգարում են Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավումը. « Այն պահից երբ սկսվեց հայ - թուրքական հաշտեցումը ոչ մի երկիր չի ճանաչել ցեղասպանությունը»։ (Բացառությամբ Շվեդիայի / 2010, մարտի 11/ -խմբ) Ժիրայր Քոչարյանի խոսքով իրենք բազմաթիվ անգամներ դիմել են Գերմանիայի Բունդեսթագին և պահանջել Ցեղասպանության ճանաչումը, սակայն դեռ ոչ - մի արդյունք չեն ստացել. «Մենք չենք դադարի և կշարունակենք դիմումները մինչև ճանաչվի Հայոց ցեղասսպանությունը Գերմանիայում»։ Դասախոսը նաև անդրադառնալով Բեռլինի ազատ համալսարանի հայագիտության ամբիոնի փակմանը, նշեց, որ ամբիոնը փակվեց, քանի որ ՀՀ կառավարությանն ուղված բոլոր դիմումները մնացին անպատասխան. «Ամբիոնին տարեկան 24 հազար եվրո գումար պետք է տրամադրեր Հայաստանի կառավարությունը, սակայն մեր բոլոր դիմումներն ուղված Մշակույթի, Սփյուռքի և Կրթության ու գիտության նախարարություններին մնացին առանց պատասխանի» ։