Ստեփան Սաֆարյանը խոսեց խախտումներից (видео)
Поддержи А1+!Ավանի թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր մրցակից ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը չեղյալ հայտարարելու։ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ ունի դրա համար բավականաչափ հիմքեր և ապացույցներ. «Ռոբերտ Սարգսյանի նախընտրական շտաբերի թիվը գերազանցում է 35-ը, իսկ ՀՀ ընտրական օրնեսգիրքը արգելում է ունենալ 35-ից ավելի շտաբեր, մենք նաև ունենք տեսանկարահանած տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնց տարածքում կան իմ մրցակցի նախընտրական շտաբեր, ինչը ավելի լուրջ խախտում է»։ Ստեփան Սաֆարյանը նշեց նաև, որ ոստիկանության վիզաների վարչությունը անօրինականորեն է մերժել իր դիմումը՝ տրամադրելու ընտրատարածքի ընտրողների ցուցակն ու ՀՀ ընտրողների ամբողջական ցուցակը։ «Ժառանգության» թեկնածուն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել մերժումը. «Ոստիկանությունը այդպիսով խախտել է ինֆորմացիայի ազատության մասին օրենքը, ես իմ դիմումում նշել էի բոլոր այն օրենքները, ըստ որոնց, ինձ պետք է տրվեին այդ ցուցակները»։ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ինքը հստակ տեղեկություններ ունի, որ Ավանի ընտրատարածքում մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում գրանցել են այլ համայնքում բնակվող մարդկանց. «Մենք մեր ծրագրավորորների խմբով կարողացել ենք գտնել այդ հասցեները, որտեղ կան բնակարաններ, առանձնատներ, որոնցում գրանցված է մինչև 40 մարդ»։ Թեկնածուն վստահ է, որ եթե ընտրացուցակներում բոլոր խախտումները ուղղվեն, ինքը հաղթելու շոշափելի հնարավորություն ունի։