Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Սիրելիս, էդ մարդկանց տները տուր իրանց» (видео)

Նորաշեն 2007 կոպերատիվի գործողություններից տուժած մի խումբ քաղաքացիներ այսօր կրկին Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ էին: Այս մարդիկ վճարել են անհրաժեշտ գումարները բնակարաններ ստանալու համար, սակայն պարզել են, որ իրենց տները Նորաշեն 2007 կոպերատիվը գրավ է դրել: Արդյունքում նրանց բնակարանները. ըստ բնակիչների, հայտնվել են ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի եւ նրա ամուսնու ձեռքում։ «Կոնկրետ որոշում կա դատախազի կողմից, որով վերացվել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու հետ կապված վաշխառության փաստը եւ այսօր բնակարանների մի ստվար զանգված նրանց մոտ է»,-մեզ հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից Արտյոմ Համբարձումյանը։ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ հավաքված քաղաքացիները գտնում են, որ դատախազությունը կողմնակալ վերաբերմունք է դրսեւորում. իրենց իրավունքները պաշտոպանելու փոխարեն՝ կոծկում է տեղի ունեցած հանցագործությունը: Այսօր փողոց դուրս եկած բնակիչները վստահ են, որ Սերժ Սրագսյանը ցանկության դեպքում կարող է վերականգնել իրենց իրավունքները. «Թագավորական բռունցքդ հարգելի Սերժ Սարգսյան, խփի սեղանին եւ կարգի դիր այս անկարգությունները»։