Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ժողովուրդը`օտար մարդ (видео)

Հրազդանի բնակիչ Զինագործ, ազատամարտիկ Սամվել Սիմոնյանն այսօր կառավարության շենքի մոտ էր; Նա վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում է խորհրդային տարիներին իր կուտակած ավանդները: Հակառակ դեպքում խոստանում է բնակություն հաստատել հենց գործադիր մարմնի շենքի դիմաց: «Թող բերեն բացատրեն ինչի համար ես 250 հազար ռուբլի վճարել եմ, որպես փոխհատուցում ստացել եմ 1250 դրամ, սոցապ նախարարը գրում է, որ չի հասնում քեզ, իմ քրտնած փողը ինձ չի հասնում, դե բերեք ստուգենք ով ինչ ունի, որտեղից եկան, էս ջիպերը որտեղից»։ Ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ հավաքվող քաղաքացիներին այլեւս չի հաջողվում հանդիպել պաշոտաննայներին։ Նրանք այլեւս ներս են մտնում կառավարության հետնամուտքից: Այսօր բողոքի ակցիայի մասնակիցներից որեւէ մեկին կառվարության անդամները չմոտեցան: Մի քանի ժամ սպասելուց հետո նրանք արձանագրեցին; «Այս շենքում հավաքվում են իրենց անձնական բյուջեն լցնելու համար,իսկ ժողովրդին՝ փակում են, ծածկում են, թալանում են ժողովրդին,սա կառավարություն է ստեղծված իրենց մեջ, ժողովրդին թալանելու համար, ժողովուրդն էլ մի հատ օտար մարդ: Ընդունելության օրերին էլ չեն ընդունում»,-վրոդված ասաց ակցիայի մասնակից Արմենուհի Հարությունյանը։