Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Դեռ աշուն է (видео)

Թեև օրացուցային ձմեռն արդեն 6 օր է ուժի մեջ է, սակայն դեռ աշնանային տրամադրություն է: Արտակարագ Իրավիճակների նախախարության Հայպետհիդրոմետ ծառայության Օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը չի շտապում ցուրտ կանխատեսումներ անել. «Այսօր հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի ցերեկը դարձյալ տեղումներ են սպասվում»: Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանի էական փոփոխություն է սպասվում: «8-ի ցերեկը, 9-ի ցերեկը 10-ին կնվազի Արարատյան դաշտում հասնելով մինչև 5-6 աստիճան»,-ասաց Զարուհի Պետրոսյանը: Տարվա այս եղանակի համար, ջերմաստիճանն ըստ Զարուհի Պետրոսյանի նորմայից բարձր է: Տիկին Պետրոսյանը շտապում է հայտնել, որ դա գյուղատնտեսության համար էական նշանակություն չի ունենա: «Առայժմ որևէ վտանգի մասին խոսելն ավելորդ է, բայց հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսին կլինի այն»,-նշեց Հայպետհիդրոմետ ծառայության Օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ: Տիկին Պետրոսյանի խոսքերով Ռուսաստանի և Եվրոպայի ձյունառատ եղանակը չի կարող ազդել Հայաստանի վրա.«Մենք չենք ակնկալում, որ այդ ձյունը, որն այժմ տեղում է Ռուսաստանում կտեղափոխվի մեր երկիր»: