Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կարեն Դեմիրճյանը «Հիշատակարանում» (видео)

Մի ամբողջ կյանք «Հիշատակ» գրքում: Պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը ամուսնուն ներկայացրել է իր աչքերով: 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, տիկին Դեմիճյանի կյանքի իմաստը դարձել է ամուսնու մասին գիրք գրելը: Երեք տարվա աշխատանքն այսօր դարձավ հանրության սեփականությունը: «Շատ մեջբերումներ եմ արել Կարեն Սերոբիչից, դրանով ինչ-որ չափով ապահովելով նրա ներկայաությունը»,- ասաց Ռիմա Դեմիրճյանը ։ «Հիշատակ» գրքի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ Կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին մշակույթի և քաղաքական գործիչներ, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն ձևով առնչվել են Կարեն Դեմիրճյանի հետ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հոցհաննիսյանը թեև առիթ չի ունեցել աշխատելու Կարեն Դեմիրճյանի հետ, սակայն հասցրել է ճանաչել նրան. «Հիշում եմ, որ մի ընդունելության ժամանակ մոտեցավ ինձ և ուրիշ երիտասարդների և հիշեցրեց մեզ, որ ինքը մեզ համար ոչ միայն օրինակ է, այլև թիկունք է և այդ թիկնապահ լինելը նոր սերունդի համար նաև այն արժեքն է, որ ես փորձում եմ իմ կյանքի օրերին փոխանցել երիտասարդներին»: «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ինչպես ինքն ասաց, արդեն հասցրել է մինչեւ վերջ ընթերցել Կարեն Դեմիրճյանին նվիրված գիրքը. «Ահավոր սիրով է գրված, իր ամուսնու նկատմամբ սերը մինչ հիմա էլ երևում է»։ «Հիշատակ» գրքի շնորհանդեսին ներկա էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավորները: Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ դեռ չի ավարտել գրքի ընթերցումը, սակայն լավ տպավորություններ ունի։