Զոյա Թադեւոսյան.Ծառուկյանը բարոյապես աղքատացավ (видео)
Поддержи А1+!ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը եթե լիներ Գագիկ Ծառուկյանի ընտրողը, ապա իր ընտրությունը կնշանակեր, որ դեմ է այս իշխանություններին։ Այսինքն՝ «Ընտրել եմ այլընտրանք եւ այդ այլընտրանքը տեսել եմ այդ քաղաքական ուժի մեջ, ով խոստացել է, որ այս երկրում շատ բան է փոխելու»,-ասաց նա։ Ըստ Զոյա Թադեւոսյանի՝ եթե Գագիկ Ծառուկյանը չկատարի իր խոստումը եւ որպես ընդդիմադիր ուժ չկանգնի ժողովրդի կողքին, ապա նա բարոյապես կաղքատանա։ Բայց Զոյա Թադեւոսյանի թեկնածուն բնավ էլ Գագիկ Ծառուկյանը չէ, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ նրա՝ ՀԱԿ-ի անդամ բոլոր քաղաքական ուժերը միահամուռ ասում են, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը պետք է լինի թեկնածուն: Իսկ ինչո՞ւ են շատերը հիասթափվել ՀԱԿ-ից, տիկին Թադեւոսյանը հետաքրքիր պարզաբանում տվեց։ Ըստ նրա՝ հիասթափվել են նրանք, ովքեր րոպեական լուծումների կողմնակից են: «Ցանկանում էին վերցնել բահ, լար եւ հարձակվել, բայց ժողովրդավարությունը բավականին երկար ճանապարհ է, պետք է դիմանալ եւ պետք է գնանք առաջ, մեր համար պետք է ամրագրենք, որ երբեք չի կարելի ոչ սահմանադրական գործողություններ կատարել, նորմալ մարդիկ երբեք չեն հիասթափվել»- եզրափակեց նա։