«ԲՀԿ-ն ոչ իշխանություն էր եւ ոչ էլ ընդդիմություն» (видео)
Поддержи А1+!Քաղաքական ինտրինգը ավարտվեց: Այսօր հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ընտրություններին չմասնակցելու մասին ԲՀԿ-ի երեկվա որշմանը: «ԲՀԿ-ն այլընտրանք էր, ինքը ոչ իշխանություն էր եւ ոչ էլ ընդդիմություն»,-ասաց նա։ Պարոն Մինասյանը հույս ունի, որ ԲՀԿ-ն իր կեցվածքը կպահպանի ողջ ընտրական գործընթացում: Նա կարծում է, որ ԲՀԿ-ի ձայները կբաշխվեն Սերժ Սարգսյանի եւ մյուս ուժերի միջեւ: Բայց ՀՀԿ- ներկայացուցիչը կասկած չունի, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է: Գագիկ Մինասյանի կարծիքով Սերժ Սարգսյանի հաղթանակի գրավականն այն, որ Հայաստանը կարողացավ պատվով դուրս գալ համաշխարհային տնեսական ճգնաժամից. «Դա մեր ձեռքբերումն է, ձեռքբերում, որը թույլ է տալիս վստահորեն առաջ քայլել դեպի մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացում»։ Իսկ վերջում նա կրկնեց իր կուսակցական առաջնորդի Սերժ Սարգսյանի այն խոսքերը, թե փետրվարի 18-ի ընտրություններն անցնելու են ազատ, արդար եւ թափանցիկ;