A
A
Հայրիկյանի տան մոտ (видео)
Поддержи А1+!Այս պահին դեպքի վայրում՝ Տպագրիչների փողոցում , որտեղ կրակելեն Պարույր Հայրիկյանի վրա, աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Փողոցը փակ Է: Քիչ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Սա գնահատում եմ միտումնավոր քայլ՝ ուղղված երկրում անկայունություն ստեղծելուն, որը համոզված եմ ՝ չի հաջողվելու այդ հանցագործին»: Ոստիկանապետ Վլադիմր Գասպարյանն էլասել է, թե ամենայն հավանականությամբ եղել երկու կրակոց: Հայրիկյանին մեկն է դիպել: «Ես խոսել եմ Հայրիկյանի հետ, դեպքից անցել էր 45րոպե, վարկածներ միշտ կան, բոլոր ուղղություններով մանրակրկիտ աշխատանք է տարվում»,- ասել է նա: