A
A
Հայրիկյանը դիմեց ՍԴ (видео)
Поддержи А1+!ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քիչ առաջ դիմել է Սահմանադրական Դատարան: Փետրվարի 10-ին, ժ.16:30-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրեց իր դիմումը` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: Դիմողը ծանոթացվեց օրենքով սահմանված կարգով նման դիմումները քննության ընդունելու եւ գործի քննության առանձնահատկություններին: ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, սույն գործի քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո 24 ժամվա ընթացքում: ՍԴ մամուլի ծառայություն