A
A
ՍԴ-ն մերժեց Նարինե Մկրտչյանին (видео)
Поддержи А1+!Սահմանադրական դատարանն այսօր մերժեց նախագահի չգրանցված թեկնածու Նարինե Մկրտչյանի հայցը: Հունվարի 30-ին Նարինե Մկրտչյանը դիմել էր Սահմանադրական դատարան: Հայցն ընդդեմ ԿԸՀ-ի էր: Նարինե Մկրտչյանը Սահմանադրական դատարանից պահանջում էր հակասահմանադրական համարել ընտրական օրենսգրքում առկա մի քանի հոդվածներ, որոնք առնչվում են ընտրագրավներին: