Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մեքենան ամբողջությամբ այրվել է (видео)

Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղից 2 կմ դեպի հարավ այրվում էր 28 OO 169 պետհամարանիշի ՛՛Մերսեդես՛՛ մակնիշի ավտոմեքենա: Ականատեսների պատմելով հրդեհը սկզբում բռնկվել է մեքենայի դիմացի հատվածում, վարորդն ու ուղեւորները հասցրել են դուրս գալ մեքենայից, որից հետո հրդեհը տարածվել է: Ամենայն հավանականությամբ հրդեհը բռնկվել է գազի արտահոսքից: Ճանապարհի նշված հատվածում մեքնենաների կուտակումներ էր առաջացել: Դպեքի վայրում չկային ոչ ոստիկաններ եւ ոչ էլ փրկարարներ: Արմեն Հովակիմյան, Սիսիան