Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կրկին խոստացան (видео)

Երեւանի 32 եւ 33 թաղամասերի բնակիչների համբերության բաժակը լցվել է։ Նրանք այսօր եկել էին Երեւանի քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպելու։ «Բնակիչները չեն կարողանում ապրել եւ սպասել, թե իրենց բնակարանների հարցը երբ կլուծվի։ Հարց ես տալիս՝ պատասխան չկա, նամակ ես գրում՝ պատասխան չկա, ոչինչ չես հասկանում»,-ասաց բնակիչներից Թամարա Սարգսյանը։