A
A
Գուրգեն Եղիազարյան.Պարզ է, որ չի տալու (видео)
Поддержи А1+!Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները` ուղղված Սերժ Սարգսյանին, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը համեմատում է աշխատանքային կոնֆլիկտի հետ, երբ օրինակ գիտահետազոտական իրստիտուտում ինժեներին ստիպում են ցատկել 2.5 մետր` շատ լավ իմանալով, որ նա այդ բանն անել չի կարող: Պարոն Եղիազարյանն ասում է` նա Սերժ Սարգսյանից պաշտոններ է պահանջում` համոզված լինելով որ դա իրականություն չի դառնա: «Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը անվտանգությունն է ուզում: Էն մարդը էսքան խաբել է, էսքան մարդու գցել է գործողության մեջ, որ կեղծիք լինի, որ անվտանգությունը քե՞զ տա: Որ հերն անիծե՞ս: Ինչի՞ համար: Պարզ է, որ չի տալու: Եթե չի տալու, ինչու՞ ես ուզում: Չե՞ս հասկանում էդքանը: Բա, եթե չես հասկանում, ո՞նց ես ուզում նախագահ դառնալ»,- Րաֆֆի Հովհաննիսյանին հարցնում է Գուրգեն Եղիազարյանը: