Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Երթ՝ Պռոշյանի գյուղապետի հիշատակին (видео)

Այսօր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հուղարկավորությանը մասնակցելու համար Երեանի 15-րդ թաղաամսից մինչեւ Պռոշյան գյուղ երթ-ակցիա էր կազմակերպվել: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ եւ Պռոշյան գյուղի մի շարք դպրոցկաններ Հրաչ Մուրադյանի ընկերների հետ ծաղիկներով եւ պաստառներով քայլեցին մինչեւ գյուղապետի տուն: Այսօր գյուղում դադարեցվել են դպրոցի դասերը, մարդկանց մեծ մասն էլ, ըստ դպրոցականների, աշխատանքի չի գնացել, որպեսզի մասնակցի գյուղապետի հուղարկավորությանը: