Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կտավները նվիրեց Երեւանին (видео)

«Հայ Արտ» մշակութային կենտրոնի առաջին հարթակում հանդիսավոր կերպով բացվեց գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի նկարների մշտական ցուցասրահը: Ցուցասրահում ներկայացված են գեղանկարչի 28 կտավները,որոնց մեծ մասը հիմանականում դիմանկարներ են: Գեղանկարչի որդին`Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկոտոր Արամ Իսաբեկյանը պատմեց,որ դեռևս են 2004 թվականի նոյեմբերի 8-ին են նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ու երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ որոշել էին Երևանում Էդուարդ Իսաբեկյանի անվան թանգարան բացել: Պարոն Իսաբեկյանը կարծում է,որ հետաքրքիր սիմվոլիկ բան ստացվեց: « Սիմվոլիկ է այն փաստը,որ վարչապետի ` դեռևս 2004 թվականի կամքը այսօր իրականություն է դառնում նրա որդու`քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք»,-նշեց նա: Ցուցացրահի բացմանը ներկա էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա քաղաքապետի հետ շրջեց ցուցասրահում `նրան ներկայացնելով կտավները,իսկ վերջում, մի բաժակ կոնյակ հյուրասիրելուց հետո՝ ճանապարհեց նրան: Ի դեպ, Արամ Իսաբեկյանը անկեղծացավ,որ թեև դժվարությամբ է բաժանվում սիրելի հայրիկի կտավներից,բայց ներկայացրած 28 կտավները նվիրում է մեր մայրաքաղաք Երևանին: