Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մայիսի 9-ը. Երկու մարտական ընկերների հուշերը (видео)

Սամվել Փափազյանն ու Արմեն Մինասյանը երկար տարիների ընկերներ են: Մայիսի 9-ը այն է օրն է, որ նրանք ուր էլ լինեն, միասին պետք է նշեն: Նրանց ընկերությունը սկսվել է մարտի դաշտից, միասին անցել են Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհով, վայելել նաեւ Շուշիի ազատագրման բերկրանքը: «Հանձնարարությունը շատ ծանր էր, օպերացիան շատ կարեւոր: Ջոկատը գնում էր որպես մահապարտ, հանձնարարությունը այդպիսին էր, որ ողջ հետ չէինք գալու: Մենք գիտակցում էինք, որ գնում ենք զոհվելու, բայց պետք էր անել հանուն հայրենիքի»,-ասում է ՀԱԲ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Փափազյանը: