Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մինչև օգոստոս քաղբանտարկյալ չի լինի՞ (видео)

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հավատում է, որ մինչեւ օգոստոս Հայաստանում քաղբանտարկյալ չի լինի։ Իր լավատեսական հայտարարությունը նա հնչեցրեց այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ ի պաշտպանություն ՀԱԿ 4 ակտիվիստների կազմակերպված ակցիայի ժամանակ։ Պարոն Մանուկյանը կոչով դիմեց իշխանություններին. «Չվնասել Հայաստանի վարկին՝ ունենալով քաղբանտարկյալ: Հայաստանն է վնասվում, ոչ միայն շարժումը, Տիգրանը, այլ Հայաստանի վարկն է միջազգային կառույցներում ընկնում, ու դա շատ ամոթալի է»: