Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Դեսպանը լավ խառնեց թղթերը (видео)

Հայաստանցիները զարմացրել են եվրոպացիներին իրենց գիտելիքներով։ Մայիսի վերջին Երեւանի, Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի 1002 բնակիչներ Եվրոպական միության ու անդամ երկրների մասին հարցաշար էին լրացրել: Քանի որ 53 հոգի ճիշտ էին պատասխանել բոլոր ութ հարցերին, ԵՄ-ը կենտրոնը ստիպված վիճակահանություն էր կազմակերպել։ Երեք հաջողակները որոշվեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և Հայաստանի արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանի ձեռամբ։ Դեսպանը բավականին երկար խառնում էր թղթերով լցված բաժակը՝ հաղթողի անունը հանելուց առաջ։