Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ինչո՞ւ չի բացահայտվում սպանությունը (видео)

«Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ ասուլիս` Սյունիքի մարզում Գրիգոր Պապյանի սպանության գործի բացահայտման ընթացքի վերաբերյալ: Բանախոսը՝ գործով մեղադրյալների փաստաբան Վահագն Մանուկյանն էր: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2010թ.-ին օգոստոսի 28-ին. Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում վիճաբանել են Սահակ Սահակյանը, Գեւորգ Թոսունյանը (Հակոբ Թոսունյանի տղան) ու Գրիգոր Պապյանը: Սյունիքի դատախազի տեղակալի կողմից ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ: Գործով մեղադրյալներ են ճանաչել ու ձերբակալել են Գևորգ, Ջորջ և Հակոբ Թոսունյանները, մյուս տղայի՝ Կարապետ Թոսունյանի նկատմամաբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Գործով փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դատարեցնել` նրանց մեղսագրված գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Փաստաբանը համոզված է, որ գործի նախաքննությունը կատարվել է խիստ թերի ու միակողմանի, թույլ են տրվել բազմաթիվ քրեադատավարական նորմերի խախտումներ: Նա հայտնում է, որ գործով նյութերը, սկավառակները պաշտպանական կողմին չտրամադրելը վկայում է մինչդատական վարույթ իրականացնող մարմնի` քննչական խմբի քննիչների կողմից անձնական կամ այլ շահագրգռվածություն ունենալու և իր պաշտպանյալների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին, ինչը ՀՀ քրդատօրի 92 հոդվածի կարգով արդեն իսկ բացարկ հայտնելու հիմքերից մեկն է: