Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ինչո՞ւ "Roshen"-ը փորձաքննության չեն ենթարկել (видео)

Մինչ օրս «Roshen» հրուշակեղենի ընկերության արտադրանքը մեր երկրի պատկան մարմինները փորձաքննության չեն ենթարկել: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի համոզմամբ` սա պայմանավորված է ֆինանսների բացակայությամբ: Պարոն Պիպոյանը հաղորդեց. «Մեր մասնագետները ուսումնասիրում են շուկան` հասկանալու համար արդյոք մակնիշման հետ կապված խնդիրներ կկարողանանք հայտնաբերել թե ոչ, ինչու, որովհետև հայտնաբերելու հետ կապված մենք ծառայությունից կկարողանանաք պահանջել, որպեսզի փորձաքննության ենթարկեն»: