A
A
Ոչ սովորական ճամբար Հայատանում (видео)
Поддержи А1+!Մինչ մեծահասակները նկատում են տարբերությունները, երեխաները գտնում են նմանությունները։ Ներառական ճամբարի բացման ժամանակ հիշեցնում է Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանը։ Չորրորդ տարին անընդմեջ Ստեփանավանում ազդարարվեց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության «Ամառային ներառական ճամբարի» շրջանի բացումը: ՎՏԲ -- Հայաստան բանկի 8 մլն. դրամ ֆինանսական աջակցության շնորհիվ այս տարի հիմնովին նորոգվել են տնակները, կառուցվել են թեքահարթակներ: Նորոգման աշխատանքները իրականացրել է «G.S.» ընկերությունը՝ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։«Լիարժեք կյանք» կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը նշում է, որ սա իր տեսակով եզակի կառույց է եւ կարող է օրինակ հանդիսանալ ունիվերսալ դիզայնի տեսանկյունից։