Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Քաղաքապետարանի մոտ թեժ էր (видео)

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր որոշել էին սեփականացնել Երևանի քաղաքապետարանի դիմացի կայանատեղին` այն առնելով կարմիր գծերի մեջ. «Եթե մասնավոր ընկերությունը իրավունք ունի սեփականացնել հանրային տարածքները, ավտոկանգառները, մենք էլ իրավունք ունենք սեփականացնել քաղաքապետարանի դիմացի տարածքը, ու կարծում ենք իրավական հիմքեր ունենք այնքանով, որքանով ունի այդ մասնավոր ՍՊԸ-ն»,- ասաց քաղաքացիական ակտիվիստ Սոնյա Մսրյանը: