«Շնչելու իրավունք» բացօթյա քննարկում (видео)
Поддержи А1+!Սեպտեմբերի 18-ին՝ ժ. 17:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում են Երևանի կենդանաբանական այգի` մասնակցելու Հայաստանում օդի աղտոտվածության խնդրին նվիրված «Շնչելու իրավունք» բացօթյա քննարկմանն ու «Խաղեր փոշու հետ» ֆիլմի ցուցադրությանը: Քննարկման բանախոսներն են. Ռուբեն Խաչատրյանը` Երևանի կենդանաբանական այգու տնօրեն, Բարբարա Զիբերտը` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի տնօրեն, Դիանա Գրիգորյանը` Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, Վարդան Մելիքյանը` «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի SEEDS ծրագրի ղեկավար, Աիդա Իսկոյանը` Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոնի տնօրեն, Արմինե Սարգսյանը, Հայկական բնապահպանական ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն, Լիլիթ Սահակյանը` ՀՀ ԳԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայի ղեկավար, Լիա Ասատրյանը` «Կանաչ արահետ» ՀԿ բնապահպանական ծրագրերի խորհրդատու: