Սերժ Սարգսյանի խոստումը մասամբ կկատարվի (видео)
Поддержи А1+!ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը քիչ առաջ հարց ուղղեց կառավարությանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին։ Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը ԿԳ նախարարությունում հայտարարել էր, որ 2014-ի հունվարի 1-ից մոտ 100 տոկոսով բարձրանալու են աշխատավարձերը պետական կառավարման մարմիններում։ Իսկ մեկ ամիս հետո կառավարությունը նշեց այլ ժամկետ եւ այլ չափ՝ հուլիսի մեկ և 40 տոկոս։ «Ինչո՞ւ պետք է նախագահը հայտարարի մի բան, մեկ ամիս հետո իրավիճակը փոխվի»,- հարցնում է Աղվան Վարդանյանը։ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանում է. «Հունվարի մեկից կլինի բարձրացում, բայց փուլային կարգով. նախ՝ ուժային կառույցներում, իսկ հիմնականը՝ հուլիսի 1-ից կլինի, ինչը համահունչ է նախագահի հնչեցրած ժամկետներին»։ Աղվան Վարդանյանին պատասխանը չբավարարեց. «Նման հակասություն չէի ուզենա, որ լիներ»։ «Պետք չէ էական շեղումներ փնտրել, այդ թվերը կլինեն հուլիսի 1-ից՝ 20-40 տոկոս աճ կլինի...»։ Մանրամասն՝ տեսանյութում։