Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կոմկուս (видео)

ՀԿԿ առաջին քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը։ Այսօր պլենումին ներկա 57 անդամներից 8-ը դեմ էր քվեարկել որոշմանը, իսկ մեկը՝ ձեռնպահ։ Տաճատ Սարգսյանի խոսքերով՝ 3-4 ամիս հետո սպասվում է ՀԿԿ համագումարը, ուստի որոշվել է առաջին քարտուղարի պարտականությունները դնել իր վրա՝ ազատելով երկրորդ քարտուղարի պաշտոնից։ Վերջինս խոստացավ, որ համագումարը փակ չի անցկացվի, ինչպես պլենումի նիստը։ Ընկեր Սարգսյանն արդեն 10 տարի է Երեւանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարն է եւ, իր խոսքերով, եթե առաջիկայում պլենումը որոշի, որ իրեն մեկը պետք է փոխարինի, սիրով կհամաձայնվի։ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող 80-ամյա Ռեն Ղազանչյանը, սակայն այս որոշումից հետո դուրս եկավ կուսակցությունից։ «Թովմասյանը մեծ հեղինակություն ուներ, որ ոչ մեկը չունի եւ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս։ Թովմասյանին պետք էր ոչ թե ազատել առաջին քարտուղարի պարտականություններից, այլ պետք էր արձակուրդ տալ կամ ուղարկել բուժման՝ առողջարան, որ ուժերը հավաքեր»,- ասաց նա։ Արդեն նախկին կոմունիստի խոսքերով՝ Տաճատ Սարգսյանը միշտ ձգտել է առաջին տեղը գրավել, բայց ոչինչ չի արել այդ ուղղությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ռուբեն Թովմասյանը հրաժարական էր ներկայացրել ՀԿԿ կենտրոնական կոմիտե։