A
A
IWPR. Բնակիչները գտնվում են շրջափակման մեջ են (видео)
Поддержи А1+!Արդեն երեք ամիս է`Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող 16 գյուղերի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմից հնչած կրակոցների հետևանքով զոհվեց մեկ, վիրավորվեց մի քանի հայ զինծառայող, և բնակիչների համար բանուկ ավտոճանապարհ համարվող Պառավաքար-Վազաշենը պաշտոնապես հայտարարվեց փակված: Սահմանամերձ ճանապարհը մինչ օրս փակ է: Տավուշի մարզի Շամշադինի շրջանի սահմանամերձ գյուղեր մուտք ու ելք անելու համար կա ևս երկու ճանապարհ`Բերդ-Ճամբարակն ու Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևանը, որոնք երկուսն էլ գտնվում են անբարեկարգ վիճակում: