A
A
Օպերայի աշխատակիցները միացան Դեմ ԵՄ ակցիային (видео)
Поддержи А1+!Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այդպես էլ չներկայացվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հանդիսատեսը սպասում էր, իսկ դերակատարները դուրս չեկան բեմ։ Պատճառն այն է, որ թատրոնի աշխատակազմը ստացել է հունվար ամսվա աշխատակազմը եւ պարզվել է, որ 1974թ հետո բոլոր ծնվածներից պահվել է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը։ Որպես համերաշխության նշան՝ նրանց են միացել նաեւ մյուս աշխատողները։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները օպերայի բակում են։ «Ա1+»-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ պարողները դուրս են եկել բակ եւ տեղեկացրել իրենց ակցիայի մասին, նրանց ողջունել են ծափերով։ Մինչդեռ հանդիսատեսին քիչ առաջ հայտնել են. թե իբր դերակատարները հիվանդացել են, դրա համար ներկայացումը տեղի չի ունենալու։