Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Փոստատարի պայուսակում նամակներ միայն տուգանքների վերաբերյալ (видео)

Այսօր «Հայփոստի» բաժանմունքներում նամակների թիվը ավելացել է: Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ, ինչպես ասում են փոստատարները՝ նամակները մատների վրա էին հաշվում։ Այսօր յուրաքանչյուր փոստատար օրական 50-100 նամակ է բաժանում։ «Այսօրվա դրությամբ նամակները հիմնականում ոչ կենցաղային են, այլ պաշտոնական։ Հիմնականում դատարան, հարկային տեսչություն։ Իսկ առաջ եղել են սիրային, բանակից էր շատ նամակներ գալիս, շնորհավորական նամակներ էին գալիս»։