A
A
«Թատերական կյանքը հարկավոր է աշխուժացնել հենց մարզերում» (видео)
Поддержи А1+!Ապրիլի 11-ից մեկնարկում է ամենամյա «Թատրոն X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը։ Փառատոնի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու մարզային թատրոններին: Տեղեկացնում են «Թատրոն X»-ի կազմակերպիչները. «սա մեր թատերական փառատոններից ամենապահանջված, ամենահետաքրքիր, ամենաարդյունավետ այն իմաստով, որ հետագայում արդյունքները մենք օգտագործում ենք, այդ փառատոնների շարքին է դասվում»,- այսօր փառատոնի բացմանը նվիրված ասուլիսին նշեց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, նա նաև առանձնացրեց ևս մեկ թիրախ. «Այն է, որ այս ներկայացումները, որ դիտվում են մասնագիտական խմբի կողմից, անպայման հետագայում վերլուծվում են: Դա հնարավորություն է տալիս այդ ստեղծագործող խմբերին ինչ-որ կերպ փոփոխություններ անել, նոր մոտեցումներ ներառել»: