A
A
ՀՀ քաղաքական կյանքի մասին.դերասանները նույնն են, միայն դերերն են փոխվում (видео)
Поддержи А1+!«Հայաստանի ներքաղաքական կյանքում ոչինչ չի փոխվում։ Թատերական ներկայացում է, որտեղ դերասանները մնում են նույնը, միայն նրանց դերերն են փոխվում՝ ընդդիմություն կամ իշխանություն»,- կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նրա գնահատմամբ՝ ոչ իշխանական քաղաքական կատեգորիան աբսուրդ է. «Եթե լսենք այսօրվա քաղաքական գործիչների մտքերը, կտեսնենք, որ նրանց մտքերը արդեն վաղուց բազմիցս լսել ենք: Հիմա էլ մոդայիկ բառեր են՝ ոչ իշխանական ուժ ասվածը։Առաջ գիտեինք, որ շախմատի կողմերը երկուսն էին, այսօր դրանք երեք, չորս կամ հինգ կողմեր են: Այս պայմաններում Հայաստանն ապագա չունի»։