Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ալպերի ձայնը հասել է Հայաստան՝ «Նվագախումբ +» նախագծի շնորհիվ (видео)

«Նվագախումբ +» նախագիծը շարունակում է իր համերգաշարը։ Այս անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ նույն բեմում շվեյցարացի երաժիշտ Էլիանա Բուրկին է՝ իր ազգային ալպհորնով։ Փոքրամարմին ու նուրբ աղջիկն իր հասակից 2 անգամ բարձր գործիքը նվագելիս հավաստիացնում է՝ ոչ մի դժվարության չի հանդիպում։ Կարեւորը մարզված մկաններ են. «Պետք է փորի մկանները շատ ամուր լինեն, եւ պետք է ձայնալարերը մարզված լինեն, այդ դեպքում ամեն ինչ կստացվի, եւ փոքր մարմինն ու հասակն էլ չեն խանգարի»։