A
A
Հայաստանում այսօր ամեն ինչ աղավաղված է (видео)
Поддержи А1+!Հայաստանում աշխատավորների իրավունքները պաշտպանված չեն՝ կարծում է «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման» ղեկավար Կարեն Թումանյանը: Ըստ նրա՝ Հայաստանում այսօր ամեն ինչ աղավաղված է. կա արհեստակցական միությունների պակաս։ Կարեն Թումանյանի խոսքով՝ «Դեմ եմ» խումբը կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարում հաջողությունների է հասնում, սակայն այդ խնդրի դեմ պետք է պայքարեին արհեստակցական միությունները։ Պաշտպանված չեն նաև աշխատանքային ժամերը՝ նկատում է «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման» ղեկավարը։ Նրա դիտարկմամբ՝ այսօր աշխատավորները աշխատում են օրենսդրությամբ նախատեսված 8 ժամից ավելի՝ նույնիսկ 11 ժամ։