Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Մեր երկրում սոցիալական արդարություն չկա» (видео)

Հայաստանում աշխատողները Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային դիմում են հիմնականում վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդի հետ կապված հարցերով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։ Նրա խոսքով՝ ամենավատն այսօր այն է, որ աշխատողները աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո են իրենց դիմում. «Եթե պարզվում է, որ, իրոք, աշխատողի իրավունքները խախտվել են, դիմում ենք գործատուին՝ փոփոխություններ կատարելու համար», - ասաց Խառատյանը։