A
A
Հին ու նոր նախարարները՝ վարչապետի ներկայությամբ (видео)
Поддержи А1+!Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին: Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Յուրի Վարդանյանին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ լեգենդար մարզիկի ներուժը, գիտելիքներն ու փորձը հետագայում ևս կծառայեն ոլորտի զարգացմանը: Ներկայացնելով նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունեմ, որ նախարարությունում իրականացվող բարեփոխումները համատեղ կփորձեք շարունակել և զարգացնել: Մեզ համար սպորտը կարևոր ոլորտ է, և որպես վարչապետ, ամեն ինչ անելու եմ, սատարելու եմ, որպեսզի կարողանաք իրականացնել Ձեր առջև դրվելիք ծրագրերը»: