Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Պետք է տեղադրել Միկոյանի արձանը, թե` ոչ (видео)

Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը դեմ է մայրաքաղաքում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին Երևանի քաղաքապետարանի որոշմանը. «Քաղաքական իրավիճակը անընդհատ փոփոխվում է, նման դեպքերում պետք է զգույշ լինել, դեպքեր են եղել, որ արձանը տեղադրել են, սակայն հետո ստիպված հանել են և հանրությանը խառնաշփոթի մեջ դրել: Փողոցների անվանումները, արձանները պետք է լինեն հավերժ կատեգորիաներ»: Ըստ նրա՝ Միկոյանը խորհրդային տարիների խոշորագույն անձանցից մեկն էր. «Իհարկե, էն ժամանակվա կարգերին համապատասխան նա գործել է դաժան ու կտրուկ, և արել է շատ բան, որ այսօր մեր ժողովուրդը չի կարող ընդունել: Ընդհանրապես, այդ արձանը չպետք է դնել»: