Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Տիգրան Սարգսյանը հոգնեցրել էր բոլորին.Ս.Աբրահամյան (видео)

Մեր խաղաղությունը հաղթանակած խաղաղություն է, որովհետեւ ուժի զորությամբ ենք այն ձեռք բերել։ Շնորհավորելով բոլորին մայիսի 8-ի տոնի առթիվ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանրապետություն» կուսակցության անդամ, քաղաքական գործիչ Սուրեն Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ մեզ պարտադրեցին պատերազմ եւ կարողացանք ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ։ «Փառք եւ պատիվ մեր հայ ժողովրդին։ Այստեղ հերոսական տարիներ էին բառիս բուն իմաստով։ Հայ ժողովուրդը մտավ անհավասար պայքարի մեջ եւ դուրս եկավ հաղթանակած»,- հիշում է գեներալ Սուրեն Աբրահամյանը։