Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մաքսայինին օգտակար կլինենք Եվրոպական կրթական կապիտալով (видео)

Անկախ նրանից, թե որ քաղաքական ուղղությունն է ընտրում Հայաստանը, հանրակրթության համակարգը էական փոփոխությունների չի ենթարկվելու։ Կրթության եւ գիտության նախարարը վստահեցնում է՝ ավագ դպրոցների համակարգը շարունակելու է գործել՝ չնայած հնչող քննադատություններին։ «Որեւէ խոսք, որ մենք կարող ենք հետդարձ կատարել եւ վերադառնալ նախկինում գործող համակարգերին՝ լինի հանրակրթություն, թե բարձրագույն կրթություն, չի կարող լինել։ Հայաստանը չի կարող մեկուսանալ աշխարհից, եվրոպական կրթական տարածքից, որովհետեւ դա է պահանջում մեր երիտասարդների շահը»,- այսօր «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։