Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացել է.այն դատավճիռ չէ (видео)

Բժիշկներն ահազանգում են՝ կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացել է։ «35 տարեկանից բարձր կանայք պետք է անպայման տարին մեկ անգամ դիմեն բժշկի`անցնելու համար մամոգրաֆիկ հետազոտություն և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման թեսթ»,-հիշեցնում է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Տիկին Հակոբյանը ցավով է նկատում, որ կանայք հիմնականում բժշկի դիմում են այն դեպքում, երբ հիվանդության բուժման հավանականությունը արդեն քիչ է լինում. «Խուսափում են դիմել բժշկի ոչ թե ֆինանսական պատճառներով, այլ ուղղակի վախենում են: Վախենում են հետազոտությունից հետո այս կամ այն գոյակցության հայտնաբերումից և մտածում են, որ դա դատավճիռ է: 21-րդ դարում քաղցկեղի հետազոտությունը չի կարող դատավճիռ լինել, հատկապես, երբ հիվանդությունը սաղմնային փուլում է և վտանգ չի ներկայացնում»: