Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Փոփոխություններ այլընտրանքային զինծառայությունում (видео)

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է վերանայել զորակոչի ժամկետները: ԱԺ ամբիոնից այսօր Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը հայտարարեց, որ այս առաջարկը պայմանավորված է բուհական ընդունելության քննություններով, որոնց ժամկետները չեն համընկնում զորակոչի հետ: Փոխնախարարն ընդգծեց, որ առաջարկվում է այլընտրանքային զինծառայություն անցնելու համար երիտասարդը կարողանա դիմել ոչ թե փետրվարին, այլ մայիսին, իսկ հոկտեմբերի փոխարեն՝ դեկտեմբերին: