Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Եզդիները ակցիա արեցին ՄԱԿ-ի դիմաց (видео)

Հայաստանաբնակ եզդիներն այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց էին: Պահանջն Իրաքում գտնվող եզդիների պաշտպանությունն էր: Սիրիայի սահմանակից իրաքյան Ռաբին քաղաքում օրեր առաջ գնդակահարվել է 7 եզդի և տեղահանվել 4000-ից ավելի մարդ: Եզդիների կարծիքով՝ արդեն ժամանակն է բարձրաձայնել Իրաքում եզդիների մասսայական սպանությունների մասին, ինչը նոր երևույթ չէ: Նրանք նամակ հանձնեցին Միավորված ազգերի կազմակերպությանը. «Ակնկալում ենք միջազգային հանրության անտարբերության թոթափում, որովհետև կա անտարբերություն, եզդիներին սպանելու դեպքում այնտեղ ոչ ոք պատիժ չի կրում».- ասաց «Սինջար եզդիների ազգային միավորման» ՀԿ ղեկավար Բորիս Մուրազին: